Լրահոս

21.02.2012 10:36


Գյումրու քաղաքապետը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյի կառնավալին

Գյումրու քաղաքապետը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյի կառնավալին

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող կառնավալին մասնակցում է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի 9–հոգանոց պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է «shirakcentre.org»–ը։

Նրանք Բրազիլիա են մեկնել փետրվարի 16-ին, Սան-Պաուլո նահանգի՝ Գյումրու եղբայր Օզասկոյի քաղաքապետ Սոուզայի հրավերով, ամենամյա հայտնի կառնավալի ավարտից անմիջապես հետո քաղաքի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու նպատակով:
Գյումրու քաղաքապետի պատվիրակությունը Հայաստան կվերադառնա փետրվարի 28-ին:

Այս խորագրի վերջին նյութերը